ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բարաք Օբամա. 4 քայլեր, որ անհրաժեշտ են ԻՊ-ին հաղթելու համար

Բարաք Օբամա. 4 քայլեր, որ անհրաժեշտ են ԻՊ-ին հաղթելու համար
07.12.2015 | 12:23

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսաուղերձում խոսել է ահաբեկչության սպառնալիքի մասին` նշելով 4 քայլեր, որոնց իրագործման դեպքում ԱՄՆ-ը կկարողանա հաղթել ԻՊ ահաբեկչական խմբավորմանը: Օբամայի կարծիքով՝ նախևառաջ պետք է շարունակել Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի գրոհայինների ու նրանց առաջնորդների ուղղությամբ ավիահարվածները։
Երկրորդ` ԱՄՆ-ն պետք է աջակցի Իրաքի ու Սիրիայի զինված ուժերին` իսլամիստների դեմ պայքարում: «Մենք կշարունակենք նախապատրաստել ԻՊ-ի դեմ պայքարող տասնյակ հազարավոր իրաքցիների ու սիրիացիների, նրանց կտրամադրենք զինամթերք»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։
Երրորդ՝ ԱՄՆ-ն պետք է դաշնակից պետությունների հետ շարունակի ԻՊ-ի վերացմանն ուղղված սերտ համագործակցությունը։
Որպես 4-րդ քայլ նախագահն ասել է, որ իրենք պետք է նպաստեն Սիրիայում ստեղծված ճգնաժամի` դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը: Օբամայի կարծիքով՝ դեպքերի նման զարգացումը հնարավորություն կտա սիրիացի ժողովրդին, ԱՄՆ-ին, իր դաշնակիցներին, Ռուսաստանին ուժերը կենտրոնացնել ընդհանուր նպատակի` ԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ:

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ